Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ ճնշում գործադրել Հայաստանի վրա.
«Հայաստանը չի ցանկանում խաղաղություն։ Նրանք ձգտում են պահպանել ստատուս-քվոն՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարների կողմից դրա անընդունելի լինելու մասին հայտարարությունները»։
Ալիևը հիշեցրել է ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձևերի մասին և դժգոհություն է հայտնել ԼՂ-ում հայկական զորքերի գտնվելու համար.
«Միջազգային հանրությունը պետք է լուրջ միջոցներ գործադրի՝ Հայաստանին հարկադրելու համար լքել Ադրբեջանի տարածքները։ Ոչ մի երկիր, այդ թվում նաև Հայաստանը չի ճանաչում ԼՂ-ի վարչակարգը»։







































