Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ պաղեստինցիները պետք է զսպեն Թել-Ավիվում նոր մարտական գործողություններ ծավալելու ՀԱՄԱՍ իսլամիստական խմբավորման փորձերը։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։
Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելի և Գազայի միջև ցանկացած մարտական գործողության ծավալում ՀԱՄԱՍ-ի անդամների կողմից կլինի վերջինը, քանի որ իսրայելական բանակը «կոչնչացնի նրանց բոլորին»։
Նախարարի խոսքով՝ Թել-Ավիվը մտադրություն չունի նոր զինված հակամարտություն սկսել Գազայի հատվածի հետ, սակայն Պաղեստինի իշխանությունները պետք է նպաստեն, որպեսզի իսլամիստները վերջ դնեն իրենց «խելահեղ քաղաքականությանը» Իսրայելի հանդեպ։
Տեղեկատվության համաձայն՝ Պաղեստինի քաղաքացիները բուռն քննադատության են ենթարկել Լիբերմանի հայտարարությունը սոցիալական ցանցերում։








































