ՀՀ քաղաքացի Արմեն Մարտիրոսյանը, որը Ուկրաինայի Անվտանգության ծառայության պահանջով իջեցվել է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռից, մտադիր է դատի տալ Կիևի իշխանություններին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Դատարան հայց կներկայացնեմ Ուկրաինայի իշխանությունների կողմից իմ հանդեպ անօրինական գործողությունները վիճարկելու համար»,- գրել է Մարտիրոսյանը՝ իր գրառումն ուղեկցելով լուսանկարով բելառուսական ինքնաթիռից և տոմսի պատճենով:

Ավելի վաղ Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կիևի օդանավակայանից ուղևորվել է Մինսկ, կործանիչներ բարձրացնելու սպառնալիքի տակ ստիպված վերադարձել է ուկրաինական օդանավակայան: Պատճառն օդանավում գտնված Հայաստանի քաղաքացին է եղել՝ Արմեն Մարտիրոսյանը, որին մեղադրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից լինելու և հանցանք գործելու մեջ:
ՀՀ քաղաքացին իրավապահ մարմինների կողմից ավելի ուշ ազատ է արձակվել և 19:00-ի թռիչքով մեկնել Մինսկ:











































