Գերմանիայի կառավարության պաշտոնյաները ներկայումս ուսումնասիրում են օրինագիծը, որը պետական պաշտոնյաներին արգելում է դեմքը մասամբ կամ լրիվ ծածկող գլխաշորեր կրել: Այս մասին հայտնում է DW-ը՝ հղում անելով Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցչին:
«Ազատ ժողովրդավարական հասարակությունում գոյակցությունը նախատեսում է բաց և ազատ շփում»,- նշվում է օրինագծում: Փակ դեմքը «սահմանափակում է ծանոթության հնարավորությունները և թույլ չի տալիս գնահատել անհատականությունը», նաև դա բարդացնում է ինտեգրման գործընթացը, ստորացնում է կանանց և խախտում անհատի իրավունքները, կարծում են օրենքի հեղինակները:
Օրենքի համաձայն՝ կանայք պետք է բացեն դեմքը անձնագրային վերահսկողության, դատավարության ժամանակ, նաև ընտրատեղամասերում:






































