Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Այդ էֆեկտը շատ արագ կարող է դառնալ բումերանգի

Կարեն Կարապետյանի կառավարությունը իր գործունեության դեռևս մի քանի օրերի ընթացքում հասցրել է տալ թե՛ որոշակի փոփոխությունների լավատեսության առիթ և հիմքեր, և թե՛ հակառակը՝ հասցրել է ամրացնել հանրության այն համոզումների հիմքերը, որ ներկայիս իշխող համակարգն ունակ չէ ինքն իր միջից դուրս բերել ռեֆորմատորական թիմ, ռեֆորմատորական կառավարություն:

Մի բան հստակ է, որ անցնող մեկ-երկու շաբաթներն իհարկե անբավարար են այս կապակցությամբ որևէ միջանկյալ եզրակացություն անելու համար: Սակայն, դրանով հանդերձ, ևս մի բան կա, որ կարծես թե այս օրերի համար անվիճելի է՝ Կարեն Կարապետյանի կառավարության շուրջ աժիոտաժը: Այսպես ասած քարոզչական տեխնոլոգիան ստացվել է և դա իհարկե Սերժ Սարգսյանի քայլի, իշխանության առաջին էֆեկտն է: Բայց, այդ էֆեկտն իհարկե մի քանի ամիս հետո կարող է վերածվել մեկ այլ՝ բումերանգի էֆեկտի, եթե ստեղծված աժիոտաժով հանդերձ, կառավարությունը չկարողանա արձանագրել շոշափելի փոփոխություններ, որոնք շոշափելի են առաջին հերթին հանրային լայն շրջանակների համար: Աժիոտաժը հնարավոր չէ պահել մի քանի ամիս:

Եվ հետո հնարավոր չի լինելու նաև «մախաթը պարկում» պահել, անգամ եթե Սերժ Սարգսյանը փորձում է իր կադրային փոփոխությունները տարածել նաև մեդիադաշտի վրա և այստեղ ուժեղացնել վերահսկողությունը: Հայաստանը փոքր երկիր է, դրա էֆեկտը ստանալու համար: Ավելին, իշխանությունն այդ դեպքում շատ շուտով կարող է ստանալ դրա բացասական էֆեկտը: Օրինակը՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահությունն էր, որն ավարտվեց Մարտի 1-ով և որով սկսվեց Սերժ Սարգսյանի նախագահությունը: Վերջիվերջո, Մարտի 1-ին հանգեցնող գործոններից մեկն էլ հենց այն գրեթե տոտալ վերահսկողությունն ու խոսքի ազատության սահմանափակումներն էին, որ կիրառում էր Ռոբերտ Քոչարյանը որպես մարտավարության, իր կառավարման առանցքային բաղադրիչներից մեկը:

Ավելին, այդ սահմանափակումները ոչ միայն ոչնչով չօգնեցին իշխնությանը, Ռոբերտ Քոչարյանին, որևէ կերպ չբարձրացրին նրա հանրային լեգիտիմությունը և միայն ընտրակեղծիքների շնորհիվ նա կարողացավ 2003 թվականին վերարտադրել իշխանությունը, իսկ 2008 թվականին էլ կարողացավ փոխանցել միայն արյունով: Այսինքն, կա հստակ փաստը, որ անգամ խոսքի ազատության ամբողջատիրական կաղապարը չի կարող իշխանությանը ազատել հանրային դժգոհությունից: Մի քանի հեռուստաընկերություն առավոտից երեկո լուտանք էին լցնում Տեր-Պետրոսյանի վրա, բայց դրանից նրա դիրքերը 2008-ին ընդառաջ միայն ուժեղանում էին:

Այնպես որ, Կարեն Կարապետյանի կառավարությունը և ընդհանրապես իշխանությունը, այն էլ 21-րդ դարում, հնարավոր չէ պաշտպանել հանրությանը տեղեկատվական ձեռնաշղթաներ հագցնելով: Ավելին, դժգոհությունները դրանցից միայն սրվելու են: Սակայն, այստեղ հանգում ենք իհարկե մեկ այլ խնդրի:

Աժիոտաժը, որ ստեղծվում է Կարեն Կարապետյանի կառավարության շուրջ, նրա խնդիրն է, ոչ թե Սերժ Սարգսյանի: Եվ եթե հասարակությունը դժգոհի, Կարապետյանն է պատասխան տալու, ոչ թե Սերժ Սարգսյանը: Նույնը նաև ՀՀԿ-ի պարագայում, որ այսօր կառավարության ծրագրի ընդունման ընթացքում դիֆերամբներ է ձոնում Կարեն Կարապետյանին: Նրա առաջին իսկ սայթաքումից հետո ՀՀԿ-ն առաջինն է լինելու, որ փորձելու է հաստատվել Կարապետյանի վրա, ոչ թե պայքարել Կարապետյանի համար: Սրանք լուրջ խնդիրներ են, որոնց մասին բնականաբար ոչ ոք բարձրաձայն չի խոսի, սակայն, անկասկած, որը առկա է իշխանական բոլոր սուբյեկտների մտքում:

Եվ այստեղ, Կարեն Կարապետյանը նմանօրինակ թիրախավորումներից և ռիսկերից կարող է ապահովագրվել միայն մի դեպքում՝ հասարակության հետ ազատ, բաց հաղորդակցության պայմաններում: Այսինքն, տեղեկատվական ազատությունը նոր կառավարության ռազմավարական դաշնակիցն է, եթե անգամ դա ենթադրելու է ամենասուր քննադատություն և դժգոհություն: Դա շատ ավելի նախընտրելի է, և փորձն է դա ցույց տվել, քան այդ ամենի բերանը պինդ փակելն ու հանրությանն իր իսկ գոլորշում խեղդելու առաջին հայացքից գայթակղիչ թվացող փորձը: Միևնույն է, հանրությունից ոչինչ հնարավոր չէ թաքցնել փոքր երկրում, իսկ եթե իշխանությունն է հասարակությանը թաքցնում, դա որպես կանոն չի ավարտվում ոչ մեկի՝ և՛ իշխանության, և՛ հասարակության, և՛ պետության համար ոչ մի լավ բանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում