Ջորջ Քլունին այժմ ամբողջությամբ զբաղված է նոր նախագծով՝ Suburbicon («Սուբռուբիկոն») քրեական կոմեդիայի նկարահանումներով, որի ռեժիսորն է։ Դերասանը ժամանակի մեծ մասն անցկացնում է նկարահանման հրապարակում։ Քլունիի գեղեցկուհի կինը՝ Ամալը, այցելել է ամուսնուն աշխատանքի ժամանակ։
Լրագրողները Ամալին և Ջորջին լուսանկարել են նկարահանման ընմիջման ժամանակ։ Զույգը զբոսնել է միասին և համբուրվել։
Նշենք, որ ֆիլմում գլխավոր դերակատարներն են Մեթ Դեյմոնը, Օսկար Այզեքը, Ջոշ Բրոլին, Վուդի Հարելսոնը եւ Ջուլիանա Մուրը։ Սցենարի վրա աշխատել են Իթան եւ Ջոել Քոենները, ինչպես նաեւ Գրանտ Հեսլովը։