Բելգիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել,ըստ որի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Մոսկվայում Բելգիայի դեսպանատան ռազմական կցորդին փոխանցել է այսպես կոչված ապացույցներ առ այն, որ բելգիական ռազմա-օդային ուժերի F-16 կործանիչներն են պատասխանատու Հալեպի շրջանում ավիահարվածների համար։
Բելգիացի նախարար Սթիվեն Վանդեպուտի խոսքով՝ ապացույցները ներառում են թռիչքի երթուղին, որով իբրև թե շարժվել են բելգիական ինքնաթիռները։
«Այդ քարտեզից երևում է, որ ինդենտիֆիկացիոն համարները չեն պատկանում բելգիական ռազմաօդային ուժերին, ինչն ապացուցում է, որ ՌԴ ՊՆ պնդումները կեղծ են»,-ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով Բելգիան ակնկալում է, որ Ռուսաստանը պաշտոնապես կհրաժարվի անհիմն մեղադրանքներից։








































