ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը վերջին հեռուստադեբատներոմ կարող է գաղտնի տեղեկություն բացահայտած լինել ԱՄՆ միջուկային հնարավորությունների մասին։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Դեբատների ժամանակ ելույթ ունենալիս Քլինթոնը հայտարարել է, որ իր գլխավոր մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին չի կարելի վստահել ԱՄՆ միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը, և որ միջուկային զենքի համար պատասխանատու 10 անձիք չեն վստահի «միջուկային կոճակը» Թրամփին։ Բացի այդ, Քլինթոնն ասել է, որ միջուկային զենքի կիրառման մասին հրաման տալու պահից մինչ փաստացի արձակումը 4 րոպե է տևում։
Անվտանգության հարցերով մասնագետները Քլինթոնի հայտնած տեղեկությունը համարում են գործողությունների գաղտնիության խախտում։
Այդուհանդերձ, Քլինթոնի նախընտրական արշավի ներկայացուցիչը հերքել է մեղադրանքներն այն մասին, որ Քլինթոնը գաղտնի տեղեկություն է գաղտնազերծել։








































