Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որում պատկերված է առանց ներքնազգեստի։ Երկու օրում լուսանկարը հավաքել է ավելի քան 325 հազար «լայք»։
Լուսանկարում Լեդի Գագան պատկերված է միայն գլխարկով, որի վրա փետուր է ամրացված և ծածկում է դեմքի մի մասը։
Այս լուսանկարով երգչուհին որոշել է ուշադրություն հրավիրել A-YO անունով իր նոր երգին, որը YouTube-ում հրապարակվել է հոկտեմբերի 18-ին և արդեն ունի ավելի քան 1,6 միլիոն դիտում։










































