Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ չի բացառում ԵՄ գագաթնաժողովի ընթացքում հակառուսական պատժամիջոցների քննարկման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Չի կարելի բացառել այդ հնարավորությունը»,-ասել է նա։
Մերկելը Սիրիայում քաղաքական գործընթացի մեկնարկի պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա։
Օլանդը հավելել է, որ «պետք է դիտարկվեն բոլոր հնարավորությունները», սակայն դեռևս վաղ է խոսել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումների մասին։