Բոլոր տեսակի ուղևորափոխադրումները անհրաժեշտ է կանոնակարգել: Այս մասին լրագրողներ հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նրա խոսքով` ուղևորափոխադրումները կարգավորող նախագիծն արդեն իսկ Ազգային ժողովում է, և ամեն ինչ արվում է ` քննարկումներն արագացնելու համար:
Փոխնախարար Արամ Արսենյանն էլ նշեց, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգավորման մասին օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովում:
«Այդ օրենքով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կմտնեն օրինական դաշտ, խիստ վերահսկողություն կսահմանվի տոմսերի վաճառքի վրա»,-ասաց Արսենյանը, հավելելով, որ կանոնավոր ուղեփոխադրումները հսկվում են փոխադրողի և պատվիրատուի կողմից:








































