Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկն Ուկրաինային հատկացրել է 500 միլիոն դոլարի վարկային երաշխիք՝ «Ուկրաինայի Նավթոգազի» կողմից գազի ներկրումը ֆինանսավորելու համար։
Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը, ով ողջունել է Համաշխարհային բանկի համապատասխան որոշումը։
Դանիլյուկի խոսքերով՝ դա Ուկրանային հնարավորություն կտա հաջողությամբ հաղթահարել ջեռուցման սեզոնը։ Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ուկրաինայի ստորգետնյա գազապաստարաններում չկա բավականաչափ գազ ձմռան սեզոնը հաջողությամբ հաղթահարելու համար։









































