Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ կշարունակվի Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով եռակողմ համագործակցությունը։
Տվյալ ձևաչափով եռակողմ առաջին գագաթնաժողովն անցկացvել է այս տարվա օգոստոսի 8-ին` Բաքվում։ Կողմերը քննարկել են միջազգային օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ և համագործակցության կոնկրետ նախագծեր։
Հաջորդ հանդիպումը Թեհրանի առաջարկով պետք է անցկացվի Իրանում։ Ալիևը թեմայի շուրջ հայտարարել է. «Մենք ուրախ և հպարտ ենք, որ մեզ հաջողվեց կազմակերպել նման հանդիպում։
Հուսով ենք, որ հետագայում այն կունենա շարունակություն։ Եռակողմ այդ ձևաչափն արդեն իսկ լուրջ գործոն է դարձել միջազգային քաղաքականությունում։ Դա արդեն իսկ համաշխարհային, գլոբալ քաղաքականության փաստ է։
Դա տարածաշրջանային ձևաչափ չէ, տրանսպորտային ձևաչափ չէ, դա արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական լուրջ նախաձեռնություն է և արդեն իրողություն, և մենք մեր կողմից կանենք անհրաժշտ ամեն բան, որպեսզի հագեցնենք այդ ձևաչափը։
Մենք նմանատիպ մոտեցում ենք տեսնում մեր ռուս և իրանցի գործընկերների կողմից»։









































