41-ամյա դերասան Բրեդլի Կուպերը և 30-ամյա մոդել Իրինա Շեյքը միասին մասնակցել են երաժշտական փառատոնին, որը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում։ Զույգը նկարվել է աստղային մյուս ընկերների հետ, ավելի ուշ լուսանկարը հրապարակվել է Instagram-ում, իսկ Շեյքը կիսվել է դրանով իր միկրոբլոգում։
Ամենայն հավանականությամբ, հոլիվուդյան դերասանը և ռուս մոդելը որոշել են այլևս չթաքցնել իրենց հարաբերությունները։ Ամերիկյան People ամսագիրը հաղորդում է, որ Իրինան և Բրեդլին հիանալի ժամանակ են անցկացրել Desert Trip երաժշտական փառատոնի ժամանակ իրենց ընկերների հետ։ Նրանք զրուցել են, կատակել և սելֆիներ են արել։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ աստղային զույգի հարաբերությունները լարված են։






















































