Hewlett-Packard-ը ստեղծել է նոթբուքի և փոքրիկ պլանշետի հզոր հիբրիդ՝ SlateBook x2 Cama անունով: Ընկերությունը նորույթը համակարգիչ է համարում՝ չնայած այն աշխատում է Android 4.2 ծրագրով: Այս մասին հաղորդում է CNET-ը:
Սարքավորումն ունի Tegra 4 նորագույն չիպ, 10.1 դյույմ անկյունագծով էկրան: «Համակարգչի» կափարիչի տակ տեղադրված են 2 գ/բ հզորությամբ օպերատիվ հիշողության քարտեր:
Փոքրիկ պլանշետը նոթբուքի է վերածվում, երբ դրան է միանում QWERTY ստեղնաշարը:
Նշենք նաև, որ ԱՄՆ-ում վերոնշյալ պլանշետ-նոթբուքը վաճառվում է 480 դոլարով: