Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին առաջին անգամ հայտնվել է հասարակության մեջ դերասան Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության մասին լուրերից հետո, հաղորդում է ET Online-ը։
Լրագրողները Ջոլիին լուսանկարել են Մալիբու քաղաքում, որտեղ նա փնտրում է նոր տուն։ Դերասանուհուն ուղեկցել է ավագ եղբայրը և վեց երեխաներից հինգը։ Նրանք շուրջ մի ժամ մնացել են այդ տանը։
Ջոլիի հետ բացի հարազատներից եղել են նաև թիկնապահները, իսկ երեխաներին խնամել են դայակները։ Աղբյուրները հավաստիացնում են, որ դերասանուհին շատ երջանիկ և հանգիստ տեսք է ունեցել։
Փիթը ամուսնալուծության մասին լուրերից հետո հանրության մեջ դեռևս չի երևացել։














































