ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման Իրաքում սկսվող գործողությունը համարում է այդ խմբավորման դեմ պայքարում վճռական պահ, հայտնում է RIA Novosti-ն:
«Դա վճռական պահ է ԴԱԻՇ-ի դեմ արշավում»,- հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը:
Նա նաև նշել է, որ Իրաքի ուժերը հարձակողական գործողություններ են մղում «գրաֆիկից առաջ անցնելով»:
«Նրանք հասնում են առաջադրված նպատակներին»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:











































