Samsung Electronics ընկերությունն օգտագործել է սեփական լաբորատորիան Galaxy Note 7 սմարթֆոնի մարտկոցների թեստավորման համար, որը հակասում է ընդհանուր պրակտիկային, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ընդունված կանոնների համաձայն` արտադրողները պետք է մարտկոցների թեստավորումը կատարեն 28 կողմնակի լաբորատորիաներից մեկում` հավաստագրված բջջային հեռահաղորդակցության ոլորտի ամերիկյան ասոցիացիայի (CTIA) կողմից: Հակառակ դեպքում՝ սմարթֆոնը չի կարող տարածվել կապի խոշոր օպերատորների սրահների միջոցով:
Samsung-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ սեփական լաբորատորիաներում թեստավորումը թերություններ ի հայտ չի բերել:







































