Թաիլանդի բազմաթիվ բնակիչներ ժամանում են Բանգկոգ՝ հարգանքի տուրք մատուցելու Պումիպոն Ադուլյադեթ թագավորին, որը երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է հոկտեմբերի 13-ին։
Ինչպես նշում է երկրի տրանսպորտի նախարարությունը, երկրի գրեթե բոլոր նահանգներից զգալիորեն ավելացվել են ավտոբուսային և երկաթուղային երթուղիները դեպի մայրաքաղաք: Փոխադրողներից շատերը որոշում են ընդունել իրենց ծառայությունները մատուցել անվճար: Թաիլանդական ավիաընկերությունները նույնպես ավելացրել են դեպի Բանգկոգ ներքին չվերթների թվաքանակը: Թագավորության մայրաքաղաքում ծավալվել է անվճար ավտոբուսների ցանց, որոնք մարդկանց քաղաքի տարբեր վայրերից հասցնում են Թագավորական մեծ պալատի մերձակա Սանամ Լուանգ հրապարակ:
Պումիպոն Ադուլյադեթի մարմինը Թագավորական մեծ պալատ է տեղափոխվել նրա մահվան հաջորդ օրը՝ հոկտեմբերի 14-ին։
Ավանդույթի համաձայն՝ բուդդայական հոգևորականները 172 օրվա ընթացքում՝ մինչև հունվարի 21-ը, աղոթքներ են կարդալու միապետի դագաղի մոտ: Պումիպոն Ադուլյադեթի հուղարկավորության օրը դեռևս հայտնի չէ։












































