Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի իշխանությունները Աբխազիայի հեռուստատեսության տարածքում անհայտ անձի կողմից իրականացված պայթյունը համարել են ահաբեկչության փորձ:
Աբխազիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալխաս Գագուլիան հայտարարել է, որ նախագահ Ռաուլ Խաջիմբան հարցը քննարկել է ուժային կառույցների հետ. «Դա ահաբեկչություն էր: Ոչ ոք, բացի պայթյունն իրագործողից, չի տուժել: Տարվում է հետաքննություն»:
Խորհրդակցությունից հետո Խաջիմբան հանձնարարել է ուժեղացնել օբյեկտների, այդ թվում նաև դպրոցների ու մանկապարտեզների պաշտպանությունը:








































