Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրել է խորհրդարանի արտահերթ նիստի անցկացման կարգը:
Արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահը հայտնեց, որ կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել, որի առաջին նիստը մեկնարկում է հոկտեմբերի 17-ին, ժամը 12:00-ին:
«Մենք կանցկացնենք 1.5 ժամ տևողությամբ երեք նիստ, առաջին ընդﬕջումը կտևի 1 ժամ, երկրորդը՝ կես ժամ»,-ասաց Սահակյանը:
Արտահերթ նստաշրջանի երկրորդ օրվանից կառավարությունն առաջարկում է նիստերը սկսել ժամը 11:00-ին և անցկացնել 1.5 տևողությամբ 4 նիստ: Կլինի երկու ընդմիջում, երկուսն էլ կես ժամ: Պատգամավորները միաձայն քվեարկությամբ հաստատեցին արտահերթ նստաշրջանի անցկացման կարգը:









































