Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն սկսել է հայտեր ընդունել նավթարդյունահանող օտարերկրյա ընկերություններից՝ մասնակցելու համար նավթահանքերի ու գազահանքերի մշակմանը: Այս մասին նշված է Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) կայքում:
Հայտերի ընդունումը տևելու է մինչև նոյեմբերի 19-ը: Հայտ ներկայացնողների ընտրության արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 7-ին:
Իրանը տարեսկզբին իր հանդեպ պատժամիջոցների վերացումից հետո ակտիվորեն ընդլայնում է նավթի արդյունահանման ծավալը:
Իրանի նպատակն է նավթարդյունահանման ծավալը հասցնել օրական 4-4.2 միլիոն բարելի և արտահանման գլոբալ շուկայում վերականգնել իր 13 տոկոսանոց բաժնեմասը:










































