Երկրաբանները պարզել են, որ Սթոունհենջի ավստրալական նմանօրինակը մոտ 10 հազար տարեկան է՝ ավելի քան երկու անգամ հին, քան բրիտանական Սթոունհենջը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հուշարձանի մոտ հայտնաբերվել են հին մարդկանց կայանման արտեֆակտներ: Մարդկանց գյուղատնտեսական գործունեությունն այդ տարածքներում սկսվել է մոտ 12 հազար տարի առաջ:
Փորձագետները նշում են, որ հնարավոր է՝ ավստրալական հուշարձանը մոլորակի ամենահին պահպանված քարե աստղադիտարանն է:
Ավստրալական հուշարձանը իրենից ներկայացնում է շրջան ձևավորող մի քանի բազալտե գլաքարեր: Քարերի բարձրությունը հասնում է մոտ 1 մետրի:
Բրիտանական Սթոունհենջը կառուցվել է 4-5 հազար տարի առաջ: Դրա առավել ծանր քարերը կշռում են 30-40 տոննա:












































