Ռեփեր Թուփաք Շաքուրին պատկանած ոսկե մեդալիոնը ԱՄՆ-ում դրվել է վաճառքի՝ հայտնում է TMZ-ը:
125 հազար դոլար արժողությամբ մեդալիոնը ոսկե ութանկյուն կրծքանշան է՝ ադամանդներով զարդարված թագով:
Moments in Time խանութի տիրոջ խոսքով՝ մեդալիոնի ներքևի մասը փամփուշտից վնասվել է:
Պարբերականը նշում է, որ մեդալիոնի վաճառքից ստացված գումարի մեծ մասը կուղղվի Շաքուրի ընտանիքի անդամներին, որը համարվում է զարդի սեփականատերը:












































