NASA-ն չի ծրագրում երկարացնել պայմանագիրը «Ռոսկոսմոսի» հետ 2018 թվականից հետո Միջազգային տիեզերակայան աստղագնացներին տեղափոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է թռիչքային ծրագրերի մասով ամերիկյան տիեզերական գործակալության փոխտնօրեն Ուիլյամ Գերստենմայերը։
Նա նաև նշել է, որ մարդու կողմից վարվող ամերիկյան տիեզերանավը, որով NASA-ն ծրագրում է իր աստղագնացներին հասցնել ՄՏԿ, պատրաստ կլինի ծրագրված ժամկետում։
ԱՄՆ-ում միանգամից 3 ընկերություն՝ Lockheed-ը, SpaceX-ն ու Boeing-ը, միաժամանակ զբաղվում են մարդու կողմից վարվող տիեզերանավերի մշակումներով։ Սպասվում է, որ առաջին նման թռիքչն աստղագնացները կկարողանան իրականացնել 2017 թվականին։









































