Հոնկոնգում 38 տարեկան հասակում էֆթանազիայի են ենթարկել պանդաներից ամենածերին, ով ապրել է կենդանաբանական այգում, հայտնում է South China Morning Post-ը:
Վերջին 2 շաբաթում Ցզյա Ցզյա անունով պանդայի առողջությունը կտրուկ վատացել է, նա սկսել է քիչ ուտել և քաշ կորցնել: Ինչպես հայտնել է այգու ներկայացուցիչը՝ վերջին օրերին նա գործնականում չի կերել և ջուր չի խմել, իսկ կիրակի առավոտյան չի կարողացել քայլել:
Նրա խոսքով՝ ելնելով էթիկական նկատառումներից, պանդային էֆթանազիայի ենթարկելու որոշում է ընդունվել:
Նշվում է, որ մարդկային տարիների վերահաշվարկով պանդայի տարիքը կազմում է 114 տարի:








































