Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել Պրիմերայի 8-րդ տուրում կայացած «Բետիս»-ի դեմ խաղի մասին:
«Մենք լավ էինք նախապատրաստվել խաղին: Բոլորը պատրաստ էին, բացառությամբ Խամեսի, ով վնասվածք էր ստացել հավաքականի խաղերի ժամանակ: Սակայն նա էլ շուտով շարք կվերադառնա:
Մենք պետք է միշտ կարողանանք վերահսկել խաղն ու թույլ չտալ, որպեսզի մրցակիցն իր ֆուտբոլը ցուցադրի: «Ռեալ»-ը պետք է գերիշխանություն հաստատի յուրաքանչյուր խաղում:
Հուսով եմ` վերջ դրեցինք ոչ-ոքիների շղթային»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Զիդանի խոսքերը:









































