Դանիայի գահաժառանգ 48-ամյա Ֆրեդերիկը բատուտի վրա թռչկոտելիս կոտրել է ողնաշարը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են պարանոցի ողերի կոտրվածք, հայտնում է gogetnews.info-ն:
Բժիշկները վստահեցնում են, որ Ֆրեդերիկի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա 3 ամիս պետք է հատուկ կորսետ կրի:








































