Ցանցահենները «Վիկիպեդիայում» ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի և նրա ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի էջերը փոխարինել են պոռնոյով: Այս մասին հայտնում է The Washington Times-ը:
Էջերում հրապարակված է եղել հայտարարություն հաջակցություն ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի: Տեքստն ուղեկցվել է պոռնոգրաֆիկ բովանդակությամբ կրկնվող պատկերով:
Դեպքը ենթադրաբար կապված է հայտնի «տրոլինգ-խմբի» հետ, որն ավելի քան 10 տարի նման հարձակումներ է գործում:
«Վիկիպեդիայում» պատմել են, որ իրենք մի քանի րոպեում վերականգնել են երկու հոդվածների կոնտենտի բնօրինակը: Առցանց-հանրագիտարանը տեղի ունեցածն անվանել է վանդալիզմի ակտ՝ նշելով, որ կատարվածը «ցանցահենություն» անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ պորտալի նյութերը խմբագրել կարող է յուրաքանչյուրը:
Այժմ Քլինթոն ամուսինների էջերում փոփոխություններ անել կարող են սահմանափակ թվով օգտատերեր:












































