Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն գնահատել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կատարած աշխատանքը։ Զիդանը թիմը գլխավորել էր նախորդ մրցաշրջանի ընթացքում՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին։
Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։
«Զիդանը շատ բան է տվել «Ռեալ»-ին։ Նա եղել է ֆուտբոլիստ։ Ակումբը և Անչելոտիի ժամանակներից սկսած նաև ֆուտբոլիստներին շատ լավ է ճանաչում։
Ֆուտբոլիստ լինելն առավելություն է։ Նա շատ հանգիստ է, պրոֆեսիոնալ և սիրում է աշխատել։ Բացի այդ, Զիդանը կարողանում է լսել մյուսներին, ինչը ևս առավելություն է»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Marca-ն։






































