Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից հայտնում են, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով ինը տուժած քաղաքացիներից երեքը գտնվում են ք.Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում, երկու քաղաքացի՝ Վլադիկավկազի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում, չորս երեխա՝ Վլադիկավկազի հանրապետական մանկական կլինիկական բուժհաստատությունում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը։
Ռուսաստանում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը ուղևորվել է մերձմոսկովյան «Ռամենսկի» օդակայան՝ ՌԴ ԱԻՆ օդանավով Բեսլան մեկնելու նպատակով:
Հավելյալ տեղեկությունները կհաղորդվեն լրացուցիչ:










































