Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Մոսուլից ԴԱԻՇ-ին վտարելու գործողությանը «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մասնակցության հնարավորության մասին:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ PKK-ն չի կարող մասնակցել Մոսուլի գործողությանը ՝ հավելելով, որ իրենք չեն աջակցում Մոսուլի գործողությանը PKK-ի մասնակցությանը:
Թոներն ընդգծել է, որ իրենք բացահայտ հայտարարել են, որ PKK-ն ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն, և որ հարկ է PKK-ն տարանջատել Սիրիայի ու Իրաքի հյուսիսում գործող քրդական այլ խմբերից:
Թոները հայտարարել է, որ YPG-ը (Սիրիայի քրդեր) ԴԱԻՇ-ի դեմ պայքարում կարևոր ուժ է, մինչդեռ PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է:









































