Թուրք-սիրիական սահմանին «Բաբ-էս-Սալամ» հսկիչ-անցակետի շրջանում ավտոմեքենայի պայթյունից 20 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Պայթյունը որոտացել է սիրիական տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանից 2 կմ հեռավորության վրա։ Զոհերի մեծ մասը սիրիական ընդդիմադիր խմբավորումների անդամներ են։
Թուրքիան օգոստոսի 24-ին սկսել էր «Եփրատի վահան» գործողությունը՝ իր սահմանի մոտ «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակով և Սիրիա մտցրել զրահատանկային ստորաբաժանում և հատուկ նշանակության ջոկատներ։ Ներկայումս թուրքական զորքերն ու ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» կազմավորումները վերահսկում են Աազազ և Ջերաբլուս սահմանային քաղաքների միջև 90 կմ հատվածը։












































