Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կեղծավորության մեջ մեղադրել է նրանց, ովքեր Արևմուտքում պաշտպանում են քրիստոնեությունը, սակայն միաժամանակ մերժում են օգնել փախստականներին: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Գոյություն ունի հակասություն. նրանք, ովքեր Արևմուտքում ցանկանում են պաշտպանել քրիստոնեությունը, մյուս կողմից հանդես են գալիս փախստականների և մյուս կրոնների դեմ»,- հայտարարել է պապը հինգշաբթի Վատիկանում լյութերական ուխտագնացների խմբին ընդունելու ժամանակ:
Ֆրանցիսկոսի խոսքով՝ տվյալ պահին խոսքը վերաբերում է «հիվանդությանը, և նույնիսկ կարելի է ասել մեղքին, որը Հիսուսը ամենից շատ է քննադատել՝ կեղծավորությանը»: Ընդ որում՝ պապն ընդգծել է, որ այդ ֆենոմենի մասին ամեն օր հաղորդում են ԶԼՄ-ները:









































