Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը խոսել է 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների մասին:
«Շատերը պնդում են, որ այս տարի «Ոսկե գնդակ»-ի համար կպայքարեն Ռոնալդուն և Մեսսին: Ավելի քան վստահ եմ, որ հաղթանակը բաժին կհասնի Ռոնալդուին:
Կարծում եմ, որ «Ոսկե գնդակ»-ն արդեն Ռոնալդուի տանն է, պարզապես նա որևէ մեկին չի ասում դրա մասին», – ասել է Կառլոսը:
Հիշեցնենք, որ Կրիշտիանո Ռոնալդուն Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում դարձավ ոսկե մեդալակիր:








































