RIA Novosti-ի փոխանցմամբ` Անկարան դեռևս չի կարող հայտնել Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ավարտի ճշգրիտ ժամկետները, ինչպես նաև չի կարող անվանել Սիրիայի այն շրջանները, որոնցով կսահմանափակվի այդ գործողությունը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
«Ներկա պահին «Եփրատի վահան» գործողության հետևանքով Սիրիայում ահաբեկիչներից ազատագրվել է 1100 քառ․կմ տարածք»,- լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ Անկարայում դեռևս չեն կարող անվանել «գործողության ավարտի ճիշտ օրը»:
«Մենք նաև չենք կարող կանխագուշակել, թե հենց որ շրջաններով մենք կսահմանափակվենք»,- ավելացրել է նա:









































