Չորս գիտնական արժանացել են 2016 թ. Պարենային համաշխարհային մրցանակի քաղցր կարտոֆիլը վիտամին А-ով հարստացնելու նոր տեխնիկայի համար, հայտնում է BBC News-ը: Նոր տեխնիկայի ներդրումը կօգնի միլիոնավոր կյանքեր փրկել անապահով երկրներում:
2016 թ. մրցանակին արժանացել են Մարիա Անդրադեն, Ռոբերտ Մվանգան և Յան Լոուն Կարտոֆիլի հարցերով միջազգային կենտրոնից (CGIAR), նաև Հովարդ Բուին Պարենային քաղաքականության միջազգային գիտահետազոտական ինստիտուտից (IFPRI):
Օրգանզիմում վիտամին А-ի պակասը կարող է հանգեցնել իմունիտետի հետ կապված խնդիրների, զարգացման ձգձգումների, կուրության, ուստի վիտամին А-ով հագեցած քաղցր կարտոֆիլը կարող է միլիոնավոր մարդկանց փրկել, որոնք միջոցներ չունեն այլ սննդամթերք գնելու համար:










































