Երևանում հոկտեմբերի 14-ին կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ փողոցներում.
Ժամը 8-ից – 10-ը և Ժամը 12-ից – 14-ը
• Հանրապետության հրապարակ «ՄԱՐԻՈԹ-ԱՐՄԵՆԻԱ» հյուրանոցային համալիրի մոտից Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։
Ժամը 13:30-ից – 17:30-ը
• Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոցի խաչմերուկ։
Ժամը 16:30-ից – 19-ը
• Կորյուն – Տերյան փողոցների խաչմերուկից մինչև Սարալանջի – Տերյան փողոցների հատման հատվածը։
Ոստիկանությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ժամանակավոր դժվարությունների համար։









































