Այսօր կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել, բողոքի ակցիա են իրականացնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը: Սևազգեստ մայրերը պահանջում են բացահայտվի այն ամենը, ինչ կատարվել է իրենց որդիների հետ, քանի որ վստահ են, որ իրենց որդիներին սպանել են:
«Հանցագործը Մովսես Հակոբյանն է, նրան էլ նշանակել են բանակի տերն ու տիրկալը,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը: -Իմ երեխեն ի՞նչ գործ ուներ Ղարաբաղում, որ սպանել են ու մեղավորին չեն ուզում պատժել: Եթե համագործակցում են Ղարաբաղի հետ, ինչի՞ համար ապրիլյան դեպքերը եղան ու զինվորները հնձվեցին: Նույն ձևով էլ մեր երեխեքին են սպանե: Իմ տղային քնած տեղը խեղդել են, հետո խեղդել են: Երկու պարանի հետքը երևում էր պարանոցի վրա… Չեն ուզում, որ այս համակարգը փոխվի, մեր երկրի ղեկավարներին ձեռնտու է այս վիճակը»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































