Տեսողության Համաշխարհային օրը (World Sight Day) նշվում է հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ, հայտնում է calend.ru-ն:
Այդ օրը օրացույցում նշվում է կուրության, տեսողական խնդիրների և այդպիսի խնդիրներ ունեցող անձանց վերականգնման վրա գլոբալ ուշադրություն հրավիրելու համար: Օրվա անցկացմանը մասնակցում են այդ խնդրի հետ կապված տարբեր կազմակերպություններ:
Տեսողության Համաշխարհային օրվա շրջանակներում անցկացվում են կրթական և կանխարգելման աշխատանքներ` ուղղված աչքի հիվանդությունների կանխմանը:











































