Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբել Աթամբաևին, որը Վրաստան է ժամանել երկօրյա այցով։
Նախագահների հանդիպումն անցկացվել է տետ-ա-տետ ձևաչափով։ Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը, որի հաղորդմամբ՝ Մարգվելաշվիլին հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Աթամբաևի առաջին այցը Վրաստան կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման ու խորացման հարցը, ինչպես նաև տնտեսական ու անվտանգության ոլորտներում համագործակցության հարցը։
Մարգվելաշվիլին շնրհակալություն է հայտնել Ղրղըզստանի նախագահին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։










































