Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Մեհմեթ Աքարջան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Անկարան Վաշինգտոնին հանձնել է 80 տուփ փաստաթուղթ, ինչն իրականացվել է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման մասին դիմումի շրջանակներում:
Աքարջայի խոսքերով՝ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ բանակցություններն ընթանում են, թեև դրանցում դեռ չկա առաջընթաց: Նա չի բացառել, որ Գյուլենը ԱՄՆ-ից կուղարկվի երրորդ երկիր.
«ԱՄՆ-ը շարունակում է ձևացնել, որ դա (ռազմական հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցություն) իբրև թե ապացուցված չէ և հայտնի չէ: Նրանք իրենց մի քիչ բեմականացված են պահում:
Իմ անձնական կարծիքն այն է, որ ինձ թվում է, թե նրանք չեն հանձնի նրան, քանի որ եթե նրանք անեն դա, ապա շատ բան կդառնա ակնհայտ, թե ով ում մեջքին էր: Ինձ թվում է, թե ԱՄՆ-ի համար դա շահավետ չէ: Հնարավոր է՝ նրան ուղարկեն որևէ այլ երկիր»:










































