Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինին հեռախոսով քննարկել են Սիրիայի իրավիճակը: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մոգերինիի նախաձեռնությամբ: «Զրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայի կարգավորման խնդիրները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանի այլ երկրներում, մասնավորապես՝ Եմենում և Իրաքում»,- տեղեկացրել են նախարարությունում:










































