«Օսկար» մրցանակի են առաջադրվել ռեկորդային թվով կինոնկարներ, ոոնք հավակնում են մրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Ինչպես հայտնում է Variety-ն՝ ներկայացվել է 85 հայտ։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2014 թվականին։ Այդ ժամանակ մրցանակին հավակնել է 83։
Այս տարի առաջին անգամ անվանակարգին հավակնում է Եմենը։ Ներկայացված են ֆիլմեր նաև Ալբանիայից, Արգենտինայից, Բելգիայից, Բոլիվիայից, Չեխիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Լիտվայից, Լյուքսեմբուրգից, Սերբիայից, ՀԱՀ-ից, Վենեսուելայից և այլ երկներից։
Համառոտ ցուցակը, որում կներառվեն 9 ֆիլմեր, կհայտարարվի դեկտեմբերի վերջին։ «Օսկարի» 5 թեկնածուները հայտնի կդառնան հունվարի 24-ին։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017-ի փետրվարի 26-ին։











































