Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Սանտի Կասորլան կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում:
Calciomercato-ի փոխանցմամբ՝ 31-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը: Կասորլայի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Իտալացիները մտադիր են օգտվել այդ հանգամանքից:
Ավելի վաղ Կասորլան հայտարարել էր, որ ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել լոնդոնյան ակումբի հետ: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 9 խաղի, 2 գոլ է խփել և գոլային 2 փոխանցում կատարել:










































