ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան Քրիս Ուիլյամսին իր շան հետ հաջողվել է փրկվել Հյուսիսային Կարոլինայի հեղեղված տնից շնորհիվ Twitter-ի ու բարեսիրտ մարդկանց։ Այս մասին հայտնում է Motherboard-ը։
Նրա եղբայր Քրեյգն անհանգստացել է, որ «Մեթյու» փոթորկից հետո Քրիսը փակված է մնացել սեփական տանը ։ Նա, գտնվելով Տեխասում, մի քանի ժամ անհաջող փորձել է կապ հաստատել նահանգի փրկարար ծառայությունների հետ. մոտ 100 զանգերը ոչ մի արդյունք չեն տվել։
Twitter-ում նա տեսել է անօդաչուով արված նկարահանում, որում նկատել է եղբոր տունն ու օգնության մասին գրառում կատարել։ Տեսանյութի հեղինակն արձագանքել է թվիթին ու հեռախոսով կապ հաստատել տղամարդու հետ, այնուհետև դիմել է Արտակարգ իրավիճակների վարչության դաշնային գործակալություն, որն էլ փրկել է վետերանին ու նրա շանը։











































