Ակտիվիստները, ովքեր հաստատում են, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը (1993-2001թթ.) բռնարար է, մի քանի անգամ ընդհատել են ներկայիս նախագահ Բարաք Օբամայի ելույթը Հյուսիսային Կարոլինայում, որտեղ նա երեքշաբթի ելույթ է ունեցել հաջակցություն Բիլ Քլինթոնի կնոջ՝ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի։
Առաջին անգամ, երբ բեմ են վազել երկու ակտիվիստներ, Օբաման նրանց բողոքն անվանել է «ամերիկյան քաղաքականության հիանալի գործոն», որը «կարող է ձեռք բերել ամենատարբեր երանգներ»։ «Մեր ժողովրդավարությունը գործում է, հիանալի է»,- ասել է նա մինչ այն, երբ աղջիկներին ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները հեռացրել են։
Սակայն հաջորդ անգամ Օբաման դժգոհություն է հայտնել, երբ բեմ է վազել երիտասարդ, որը նույնպես մեղադրել է նախկին նախագահին բռնաբարությունների համար։ «Ո՞վ է նորից բղավում այնտեղ։ Ուրեմն այսպես՝ ձեր սեփական հանրահավաքն անցկացրեք և մի՛ խանգարեք մյուսներին»,- ասել է նախագահը։ Բազմությունը սուլել է ակտիվիստներին և կարգախոսներ հնչեցրել՝ հաջակցություն նախկին առաջին տիկնոջ։
Նույն օրն ավելի վաղ Բիլ Քլինթոնի մասնակցությամբ համանման միջոցառումը նույնպես ընդհատվել է ցուցարարի կողմից, որը նրան մեղադրել է սեքսուալ բռնության համար։ Նախկին նախագահն իր ելույթի ժամանակ հերքել է մեղադրանքները։










































