Իտալական լյուքս ավտոմեքենաներ արտադրող Maserati ընկերությունը մինչև 2019 թվականը կստեղծի էլեկտրամոբիլ, հայտնում է Car and Driver-ը:
Ընկերության ինժենիրինգի տնօրեն Ռոբերտո Ֆեդելիի խոսքերով՝ արտադրողը պետք է շուկա հանի արտասովոր էլեկտրամոբիլներ, քանի որ խոշոր ընկերություններից նա վերջինն է, որն անցնում է էլեկտրամոբիլների արտադրության:
Նա նշել է, որ Tesla-ի հետ մրցակցությունը չի համարում լավագույն տարբերակ:
Maserati-ի էլեկտրամոբիլների ի հայտ գալու ժամանակ նման մոդելներ պետք է ներկայացնեն BMW-ն, Audi-ն, Mercedes-Benz-ը, Jaguar-ը, Lexus-ը, Infiniti-ն և Volvo-ն, ներառյալ՝ Tesla-ն:












































