Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս 90 օրով երկարաձգելու մասին կառավարության որոշումը, որը երկրում ներդրվել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո։
Թուրքիայի կառավարությունը հոկտեմբերի 3-ին Ազգային անվտանգության խորհրդի առաջարկով որոշել է հոկտեմբերի 19-ից արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել ևս 90 օրով։
Որպեսզի այդ որոշումը մտներ ուժի մեջ, անհրաժեշտ էր ստանալ խորհրդարանի աջակցությունը։ Պատգամավորների մեծ մասն աջակցել է դրան։










































