Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը երկրի հարավարևելյան հատվածում գտնվող Հաքքարի նահանգի լեռներում հայտնաբերել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինապահեստ:
Այն գտնվել է մեծ քարանձավում, որտեղ պահվել են մեծ թվով զենք-զինամթերք: Զինապահեստն ունեցել է պողպատյա դուռ: Այն հայտնաբերել են 3-րդ հետևակային դիվիզայի զինծառայողները: Զենք-զինամթերքից բացի՝ հայտնաբերվել են նաև մեծ քանակությամբ սննդամթերք ու հագուստ:
























































